ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերության ԱՊՊԱ պատահարները մարտ ամսին

Պատահարներ լինում են բոլորիս կյանքում, ոչինչ անխուսափելի չէ: Կարևորն այն է, որ կարողանանք այդ պատահարների արդյունքում հնարավորինս քիչ վնասներ կրենք: Եթե առողջության հարցում ռիսկերը նվազեցնելը քիչ հնարավոր է, ապա պետք է փորձենք գոնե ֆինանսապես վնասներ չկրել: Այդ հարցում է, որ օգնության են գալիս ապահովագրական ընկերությունները:
ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերության PR ծառայության տվյալներով` մարտ ամսին ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունում գրանցվել է 590 ավտոճանապարհային պատահար:
Նույն ժամանակահատվածի համար ԱՊՊԱ պայմանագրերով ընկերությունը վճարել է 73 մլն ՀՀ դրամ,  ԿԱՍԿՈ պայմանագրերով`19 մլն ՀՀ դրամ:  Ավտովթարներից 422-ը տեղի է ունեցել Երևանում, 168-ը` մարզերում: Ավտոճանապարհային վթարների 4 դեպք, ընկերության հայցերի կարգավորման բաժինն ուղարկել է կրկնակի փորձաքննության:
Հիշեցնենք, որ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի հայցերի կարգավորման բաժնի մասնագետները, ընկերության ներքին նորմատիվներով, Երևան քաղաքում վթարի վայր են հասնում 20-25 րոպեի ընթացքում, օրենքով նախատեսված 40 րոպեի փոխարեն, իսկ մարզեր`40 րոպե ընթացքում, նախատեսված 90 րոպեի փոխարեն:

insurance.am

 

Հարցում

Ո՞ր ապահովագրական ընկերության լոգոն, ըստ ձեզ, ավելի հիշվող է
 

 © insurance.am 2010-2011 Բոլոր իրավունքները պաշտպանված են:  Մեջբերումներ անելիս հղումը insurance.am-ին պարտադիր է: